«Մարտական եղբայրություն միաբանության» անդամներին տարել են ոստիկանություն
«Մարտական եղբայրություն միաբանություն» անվամբ ներկայացող խմբակի անդամները բերման են ենթարկվել ոստկանության բաժանմունք:
Այս մասին հայտնում են խմբակի «Ֆեյսբուք»-ի էջում:
Ըստ հրապարակման՝ բերման ենթարկվածներն են Մասիս Շիրոյանը, Արման Պետրոսյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Արամայիս Աղաբեկյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը և Հովսեփ Ղազարյանը:
Նշվում է, որ նրանք բերման են ենթարկվել Իջևանի և Նոյմեբերյանի բաժանմունքներ:
Կարծիքներ