Ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահար Գյումրի-Երևան մայրուղու՝ Լանջիկ գյուղի մոտ
Այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԱԻՆ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում ասֆալտապատման աշխատանքների ընթացքում նորակառույց ճանապարհահատվածից գլխիվայր շրջվել է գլանիվը ու հայտնվել շահագործվող ճանապարհի երթևեկելի մասում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Շիրակի մարզային ճգնաժամային կառվարման կենտրոնից:
Պատահարի հետևանքով 23-ամյա վարորդը տեղում մահացել է: Վերջինս Մարալիկ քաղաքի բնակիչ էր: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները ճշտվում են:
Կարծիքներ