Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 150 մլն-ը. Worldometers

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 150 մլն-ը. Worldometers

Ողջ աշխարհում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 150 մլն-ը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների` կորոնավարակակիրների թիվը ողջ աշխարհում հասել է 150 734 396-ի: Վարակման դեպքերի ցուցանիշով առաջատար երկիրն ԱՄՆ է` ավելի քան 32 մլն վարակակրով:

ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 18 մլն), Բրազիլիան  (ավելի քան 14 մլն): Մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում:

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ողջ աշխարհում գերազանցել է 3,1 մլն-ը: Այս ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Մեքսիկան և Հնդկաստանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում