«Յուվենտուսը» միավորներ կորցրեց

«Յուվենտուսը» միավորներ կորցրեց

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունել էր «Ատալանտային»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան, 57-րդ րոպեին «Ատալանտայի» շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը խփեց պատասխան գոլը:

«Յուվենտուսն» այժմ ունի 24 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, «Ատալանտան» ունի 18 միավոր և 8-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 1:1 

Ֆեդերիկո Կիեզա, 29 - Ռեմո Ֆրոյլեր, 57

Հետևեք մեզ նաև Տելեգրամում