Քանի մարդ է մասնակցել Էջմիածնում «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքին

Քանի մարդ է մասնակցել Էջմիածնում «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքին

Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Անմար կրակի հուշահամալիրի տարածքում ժամը 13:00-ից մեկնարկել էր Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 13:33-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 257 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում