Ցավալի է գիտակցել, որ այս պերսոնը ժամանակին ղեկավարել է մի ամբողջ սերնդի կրթության համար պատասխանատու գերատեսչությունը․ Ծովինար Վարդանյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոսում է սողացող անգրագիտությունից, և միաժամանակ Կրթության գիտության նախկին ոչ բարով նախարար Արմեն Աշոտյանը ուղիղ եթերում հանդես է գալիս որպես վարչապետի ասածի կենդանի ապացույց: Ցավալի է գիտակցել, որ այս պերսոնը ժամանակին ղեկավարել է մի ամբողջ սերնդի կրթության համար պատասխանատու գերատեսչությունը, սակայն կարիք կա երևի հիշեցնելու, որ ժողովուրդը նրան իրեն համար հասկանալի լեզվով ընդհանուր առմամբ բացատրել է իրերի դրությունը»,-գրել է նա։
Կարծիքներ