Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են ստացել
Բրիտանացի գիտնականները մշակել են լամայի արյունից ստացված հակամարմինների միջոցով կորոնավիրուսի դեմ մարդու մարմնի պասիվ իմունիզացման տեխնոլոգիա: Այս մասին ասվում է Nature Structural & Molecular Biology ամսագրի հրապարակման մեջ:
Բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել մինչև կորոնավիրուսային պատվաստանյութի մշակման ավարտը՝ ասում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ լամայի արյան մեջ հայտնաբերված հակամարմինները չեզոքացնում են կենդանի SARS-CoV-2 վիրուսը, ընդ որում H11-H4-ը դա անում է հատկապես ակտիվորեն:
Ուսումնասիրությունների հեղինակները ենթադրում են, որ իրենց գտած հակամարմինները կարող են օգտագործվել առանձին կամ այլ հակամարմինների հետ համատեղ` ծանր COVID-19 ունեցող հիվանդների պասիվ իմունիզացիայի համար:
Կարծիքներ