Տեսչական մարմինները կատարել են 48917 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով հուլիսի 11-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 48917 ստուգում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«12.07.2020-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ կրթության տեսչական մարմնի և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 48917 ստուգում, որից միայն 322-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Կարծիքներ