ԱՄՆ-ը շարունակում է հուսալ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ​​ճանապարհով․ Շերման

ԱՄՆ-ը շարունակում է հուսալ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ​​ճանապարհով․ Շերման

ԱՄՆ-ը շարունակում է հուսալ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ​​ճանապարհով։ Այս մասին հինգշաբթի օրը MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը ։

«Հուսով եմ, որ այս պատուհանը չի փակվի, քանի որ հակառակ դեպքում կլինեն հետևանքներ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք փակվում է դիվանագիտության հնարավորությունների պատուհանը։ «Մենք չենք դադարեցնի դիվանագիտական ​​լուծում գտնելու մեր ջանքերը»,- հավելել է Շերմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում