Լիբիայի նորընտիր վարչապետը հայտարարել է ՄԱԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին
Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (մշտական խորհրդարան) կողմից ընտրված երկրի նոր վարչապետ Ֆաթհի Բաշագան հայտարարել է Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Քաղաքական գործիչը հինգշաբթի ուշ երեկոյան ժամանել է մայրաքաղաքի Միտիգա օդանավակայան, որտեղ մամուլի ասուլիս է հրավիրել՝ իր անմիջական ծրագրերի վերաբերյալ։
«Նախ, ապագա նախարարների կաբինետը կներկայացնի բոլորին և իր գործունեությունը կիրականացնի բոլոր լիբիացիների համար առանց բացառության: Երկրորդ, կառավարությունը մեծ հարգանք է տածում Ներկայացուցիչների պալատի և Լիբիայի Պետական Գերագույն խորհրդի նկատմամբ և ցանկանում է համագործակցել բոլոր երկրների հետ խաղաղության հաստատման համար՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Մենք շնորհակալություն ենք հայտնում UNSMIL-ին իր ջանքերի համար և ակնկալում ենք դրական համագործակցություն և համատեղ աշխատանք»,- ասել է Բաշագան, հայտնում է Al-Marsad տեղեկատվական պորտալը։
Կարծիքներ