Հայտնաբերվել և ձերբակալվել է Սևան-Երևան ճանապարհին կրակոցներ արձակած երիտասարդը
Հուլիսի 15-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության ծառայողներին Ավան վարչական շրջանում մի քաղաքացի հայտնել է, որ Սևան-Երևան ճանապարհին «Տոյոտա» մակնիշի մեքենայից կրակոցների ձայն է լսել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նշված ավտոմեքենան մայրուղու խանութներից մեկի մոտ կանգնեցվել է, որի 26-ամյա ուղևորը պարեկներին հայտնել է, որ ինքն է մեքենայից կրակոցներ արձակել:
Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ցուցմունք է տվել, որ Սևան-Երևան ճանապարհին գազային ատրճանակով մեքենայի սրահից դեպի օդ է կրակել: Նաև հայտնել է, որ ատրճանակը գտնվում է մեքենայի սրահում:
Նախաքննական մարմին են ներկայացվել նաև «Տոյոտայի» վարորդն ու երեք ուղևորները: Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ