Ոչ թե Հայաստանն է դուրս եկել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից. Ալեն Սիմոնյան
Իմ տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին:
«Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է հարձակման: Մեր երկրի անվտանգության համակարգը ակնհայտ խնդիրներ է ցուցադրում: Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի Հայաստանի Հանրապետության անվտանգությունից հետաքրքիր չէ: Ես իմ երկրի սահմաները պետք է պաշտպանեմ, և այն պարտավորությունները, որոնք որ գործընկեր երկրները վերցրել են պետք է ի կատար ածվեն: Սա է մեր հիմնակա նպատակը, թե ինչ-որ մեկը կնեղանա, թե ինչ-որ մի պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա, թե չի զգա, դա շատ երրորդական, չորրորդական հարց է: Հայաստանի Հանրապետությունը ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ հայտնի դերակատարների կողմից:
Հայաստանի Հանրապետությունը այնքան մեծ չի, որպեսզի հանդուրժի, թեկուզ մեկ մետր: Հայաստանը ոչ մի երկրի հետ չի փչքցնում իր ահարաբերությունները: Հայաստանը ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որի իր սահմանների հետ կապված պարտավորությունները որոնք վերցվել են, ի կատար ածվեն և դրա համար անելու է ամեն ինչ: Տեսնում ենք, որ ոչ թե Հայաստանն է դուրս եկել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից, բայց եթե դուրս է եկել մեզ պետք է դրա մասին տեղյակ պահել և գոնե ասել, որ մենք կարողանանք մեր սահմանները պահելու համար այլ մեխանիզմներ գտնենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա ասաց, որ Ալիև-Փաշինյան հանդիպումից ակնկալում է, որ բոլոր գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում և Հայաստանի հիմնական դաշնակիցը արդեն գիտակցում են, որ այլևս հայկական շահի գիծը կանգնել է:
«Մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանի Հանրապետության և ուզում եմ նշել նաև արցախցիների շահերը պաշտպանելու համար»,-ասաց նա:
Կարծիքներ