ԼՂ-ում վիրավորված և ՀՀ տեղափոխված 113 անձ բուժումը շարունակում է Երևանում. 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանի տարբեր բուժհաստատություններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և պայթյունի հետևանքով վիրավորում ստացած 113 բուժառու:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Նրանցից 11-ի վիճակը ծանր է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր, 19 բուժառու շարունակում է իր բուժումն արտասահմանում:
Բոլորի մոտ կա վիճակի դրական դինամիկա:
Վերջին շաբաթների ընթացքում 100-ից ավելի բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո:
Կարծիքներ