Գյումրիում բախվել են թիվ 25 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու մարդատար մեքենան. 6 տուժած է հոսպիտալացվել

Գյումրիում բախվել են թիվ 25 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու մարդատար մեքենան. 6 տուժած է հոսպիտալացվել

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 09:00-ի սահմաններում Ալեք Մանուկյան 7 հասցեում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բախվել են Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 25 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու 27-ամյա Գ. Մ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու միկրոավտաբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

shamshyan.com-ի տեղեկություններով, վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում