Չիլիում ընդդիմությունը ցանկանում է բարձրացնել նախագահի իմփիչմենթի հարցը «Պանդորայի դոսյեի» պատճառով
Չիլիացի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ ցանկանում են խորհրդարանի քննակմանը ներկայացնել Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի պաշտոնազրման հարցը՝ «Պանդորայի դոսիեի» (Pandora Papers) փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածանքների պատճառով: Հոկտեմբերի 4-ին այդ մասին հայտնել Է Bio Bio ռադիոկայանը:
«Խոսքը վերաբերում Է դիտավորյալ անփութությանը, որը սահմանադրության եւ օրենքների խախտում Է, ուստիեւ արժանի Է սահմանադրական մեղադրանքի»,- մեջերում Է ռադոկայանը Չիլիի Կոմունիստական կուսակցությունից պատգամավոր Դանիել Նունիեսի խոսքը: Իմփիչմենթի ընթացակարգ սկսելու պաշտպանությամբ հանդես են եկել նաեւ պատգամավորներ մի շաք այլ ընդդիմադիր կուսակցություններից: Չիլիի օրենքներին համապատասխան պաշտոնազրկման հարցը նախ քննարկում Է հինգ հոգուց բաղկացած պատգամավորական հանձնախումը: Եթե այն որոշում Է ընթացք տալ սահմանադրական մեղադրանքին, այն ներկայացվում Է Պատգամավորների պալատի քննարկմանը: Եթե պաշտոնազրկման առաջակությունը պաշտպանի ստորին պալատի անդամների մեծամասնությունը, դրա վերաբերյալ քվեարկություն պետք Է տեղի ունենա նաեւ Սենատում:
Այնտեղ պետության ղեկավարի պաշտոնազրկման համար սահմանադրական մեղադրանքը պետք Է պաշտպանի օրենսդիրների երկու երրոդը, սակայն Չիլիի ընդդիմությունն առանց կառավարամետ դաշինքի աջակցության այդ քանակի սենատորներ չունի:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հոկտեմբերի 3-ին հրապարակել Է մեջբերումներ «Պանդորայի դոսյեի» փաստաթղթերից: Չիլիի Siper ԶԼՄ-ն, որը մտնում Է ICIJ-ի կազմի մեջ, այդ փաստաթղթերի հիման վրա հրապարակել Է հոդված, որտեղ ասված Է, որ 2010 թվականի դեկտեմբերին, Պինյերայի առաջին նախագահական ժամկետի ժամանակ, նրա ընտանիքը 152 միլիոն դոլարով վաճառել Է բաժինը Dominga-ում:
Գործարքի մի մասը կատարվել Է Բրիտանական Վիրգինյան կղզիներում: Հրատարակության պնդմամբ՝ վճարումը բաժանվել Է երեք մասի, որոնցից վերջին վճարումը կախված Է եղել այն բանից, թե կառավարությունն արգելոցային չի հայտարարի արդյոք այն գոտին, որտեղ գտնվում Է հանքարանը: Նախագահի վարչակազմն ի պատասխան հայտարարել Է, որ «Դոմինգա» հանքարանի վաճառքի հանգամանքները հանգամանորեն հետաքննվել Է դատախազության եւ դատարանների կողմից, որոնք հանցակազմ չեն գտել եւ փակել են գործը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ