Նազենի Հովհաննիսյանը նոր սիրեցյալ ունի՞. ֆոտոշարք
Նազենի Հովհաննիսյանը նկարահանվում է նոր ֆիլմում, որը կոչվում է «Երջանկության մեխանիկա»: Ֆիլմի տարբեր էպիզոդներից դերասանուհին լուսանկարներ է հրապարակում, որոնցում միշտ ջերմ գրկախառնված է ֆիլմի գլխավոր հերոսի դերը ստանձնած բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ: Ու չնայած Նազենին պարզաբանել էր, որ դրանք պարզապես դրվագներ են նոր ֆիլմից, միևնույնն է, հետևորդներն ամեն նոր լուսանկարի տակ զույգին երջանկություն ու մեծ սեր են մաղթում:Հ.Գ. Բարեմաղթանքների համար շնորհակալ եմ, սիրով կվերագրեմ ֆիլմի նկարահանումների ընթացքին...»,- գրառման մեկնաբանություններում պարզաբանել է դերասանուհին:
Կարծիքներ