Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ
Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։
«Մարզպետը դատարանից պահանջում է պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է խոսնակը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հայտնել էր, թե Տավուշում ադրբեջանցիները չափագրումներ են անում, որից հետո Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է:
Կարծիքներ