«Իզվեստյա»-ի լրագրողը Ստեփանակերտում կրակի տակ է ընկել
Ռուսական «Իզվեստյա» պարբերականի լրագրող Դենիս Կուլագան այսօր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կրակի տակ է ընկել: Այդ մասին պատմող տեսանյութը նա ուղարկել է խմբագրություն։
«Ես կարողացա փախչել, ողջ եմ, ամեն ինչ լավ է։ Ստիպված էի պառկել հենց այստեղ, պատուհանը կոտրվեց։ Տուժել է սրճարան, խանութներ, բնակելի տուն, որտեղ մարդիկ էին ապրում։ Այն ինչ այրվում է, էլեկտրակայանն է, որին հարված հասցնել փորձում էին դեռ երեկ»,-տեսանյութում ցուցադրում է լրագրողը։
Կարծիքներ