Լիլիթ Մակունցը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 8-ին հանդիպել է հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
Կարծիքներ