Բայդենը թալիբների լեգիտիմության քննարկումը կապել է առևանգված ամերիկացու ազատ արձակման հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահանջել է, որ Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժումը ազատ արձակի ամերիկացի Մարկ Ֆրիխսին, ով առևանգվել էր Աֆղանստանում 2020 թվականին՝ այս քայլը համարելով թալիբների օրինականության հետագա քննարկման պայման։ Ամերիկացի առաջնորդի հայտարարությունը կիրակի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Թալիբները պետք է անհապաղ ազատ արձակեն Մարկին, նախքան նրանք կարող են ակնկալել, որ իրենց օրինականության ձգտումը կքննարկվի: Դա անվիճելի է», - ասել է Բայդենը:
2020 թվականի օգոստոսին Պետդեպարտամենտն առաջարկեց մինչև 5 միլիոն դոլար պարգևատրում երկու ամերիկացիների առևանգման մասին տեղեկությունների համար, որոնք նախկինում անհետացել էին Աֆղանստանում։ Անհայտ կորածներից Մարկ Ֆրիխսը դադարեցրեց կապը 2020 թվականի փետրվարի սկզբին։ Այդ ժամանակ նա ապրում էր Քաբուլում։ Ֆրեյխսը Աֆղանստան էր տեղափոխվել 10 տարի առաջ և աշխատել «շինարարական նախագծերի վրա»:
Կարծիքներ