Ֆրանսիայի նախագահի ձախակողմյան թեկնածուների շրջանում «ժողովրդական ընտրություններում» հաղթում է Քրիստիան Տոբիրան

Ֆրանսիայի նախագահի ձախակողմյան թեկնածուների շրջանում «ժողովրդական ընտրություններում» հաղթում է Քրիստիան Տոբիրան

Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Քրիստիան Տոբիրան հաղթել է այսպես կոչված նախնական համաժողովրդական ընտրություններում՝ երկրի նախագահի ձախակողմյան թեկնածուների շրջանում։ Քվեարկության արդյունքները ուղիղ եթերում հայտնել են քվեարկության կազմակերպիչները իրենց YouTube ալիքում։

«Ձայների հաշվարկի արդյունքներով պարզվել է, որ առաջին տեղը զբաղեցրել է Քրիստիան Տոբիրան»,- ասել է քվեարկության կազմակերպիչների ներկայացուցիչ Կլարա Ժերար-Ռոդրիգեսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության թեկնածու Յանիկ Ժադոն, երրորդը՝ «Անհնազանդ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը։ Ընդհանուր առմամբ, ընտրություններում եղել է յոթ թեկնածու՝ վարկանիշի չորրորդ հորիզոնականում է Եվրախորհրդարանի պատգամավոր Պիեռ Լարրուտուրուն, հինգերորդում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, վեցերորդում՝ ձախ ակտիվիստ Շառլոտա Մարշանդիզը, իսկ երիտասարդ քաղաքագետ Աննա Ագեբ-Պորտերին յոթերորդում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում