Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն». Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին

Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն». Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռում հրավիրված եպիսկոպոսաց ժողովից հետո հրապարակված հայտարարությանը:

«Վերընթերցեք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հայտարարությունը ու հատկապես նրանք, ովքեր այն հավանել են.

Մեկ պարբերությամբ`

Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել, որ «իրար մեջ որոշեն»...

Անալիտիկան կտուրին նստած լուռ ծխում է...»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում