«Փյունիկ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին և գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ»-ԲԿՄԱ խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական Պրեմիեր լիգայի այս տուրում «Փյունիկ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց ԲԿՄԱ-ին և առավելության հասավ խոշոր հաշվով` 3:0 հաշվով:
Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում գոլերը խփեցին Յուսուֆ Օտուբանջոն, Ջունինյոն և Հովհաննես Հարությունյանը:
Այս տուրից հետո «Փյունիկ»-ը 17 միավորով գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Ալաշկերտ»-ն է 16 միավորով, իսկ եռյակը եզրափակում է «Ուրարտու»-ն` 13 միավոր:
Կարծիքներ