Թափանցիկություն ապահովելու նպատակով ՔՊ նախընտրական շտաբը թեժ գիծ է ակտիվացնում. Փամբուխչյան
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքում մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ընտրական գործընթացում մաքսիմալ թափանցիկություն ապահովելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ակտիվացնում է ԹԵԺ ԳԻԾ։
Առավոտյան 08։00-ից սկսած կարող եք ընտրական պրոցեսի հետ կապված ցանկացած առերևույթ կասկածելի դրվագի մասին տեղեկացնել մեր իրավաբանական թիմին, որոնց կազմում են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ։
Ստանալով ձեր հաղորդումը՝ մեր թիմը հնարավորինս արագ կփորձի հասկանալ դեպքի մանրամասները և ըստ անհրաժեշտության փոխանցել դրանք իրավապահ մարմիններին։ Հնարավոր է հաղորդումը ներկայացնել նաև անանուն»։
Կարծիքներ