Կողերի կոտրվածքով «Միքայելյան» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

Կողերի կոտրվածքով «Միքայելյան» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

Մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոն «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության ընդունված քաղաքացին մահացել է։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Անուշավան Մ․-ն էր։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում