Մոսկվայի մարզում վերականգնվել է երթևեկությունը կամուրջներով և ավտոբուսային ուղիներով
Մոսկվայի մարզում կամուրջների և ավտոբուսային ուղիների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։
Այս մասին հայտնել է տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարարությունը՝ նշելով, որ երթևեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։
Երեկ Մոսկվայի մարզի ղեկվար Անդրեյ Վորոբյովը տելեգրամյան իր ալիքում հայտարարել էր, որ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իրավիճակը վերահսկում են ՌԴ իրավապահ մարմինները և ԱԴԾ-ն, ձեռնարկվում են հակաահաբեկչական միջոցառումներ։
Կարծիքներ