Լուկաշենկոն կարող է մասնակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է մասնակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալեքսի Դանիլովը։
«Ուկրաինայի հետ ապագա ռուս բանակցողների իրական խումբ արդեն գոյություն ունի, բայց առայժմ մնում է ստվերում, սակայն Լուկաշենկոյի մասնակցությունն այս գործընթացին չի բացառվում»,- ասվում է հրապարակման մեջ։
Կարծիքներ