Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն

Արգենտինայի Վարդագույն տունը (նախագահական նստավայր) հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ապրիլի 24-ը ցավի և հիշատակի հետքը կրող ամսաթիվ է ողջ աշխարհում, այսօր հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը:
Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը»,- ասվում է Վարդագույն տուն X-ի միկրոբլոգում:
Կարծիքներ