ՃՏՊ Երևանի Մանթաշյան փողոցում. ավտոմեքենան արգելափակվել է բետոնե կամրջակի փլուզված հատվածում
ՃՏՊ Երևանի Մանթաշյան փողոցում Փետրվարի 24-ին, ժամը 19։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի մոտակա ավտոտնակի մուտքի բետոնե հատվածը մասամբ փլուզվել է, ավտոմեքենան արգելափակվել է փլուզված հատվածում․ առկա է Գետառը ընկնելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ փլուզվել է բետոնե կամրջակը (մոտ 2 քմ)․ «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․) արգելափակվել է։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և սահմանազատել տարածքը։
Կարծիքներ