Կսահմանվի ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԱՁ-ի կողմից ԱԱՀ-ի գումարների պետբյուջե վճարման կարգը
Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 31-ի N406-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման կարգի սահմանումն է։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 31.03.2022թ. N406-Ն որոշման մեջ, որի արդյունքում այդ որոշմամբ սահմանված կարգը կկիրառվի նաև ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարումից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման մասով: Մասնավորապես.
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարները կարող են պետական բյուջե վճարել՝
– բանկային փոխանցման միջոցով,
– վճարային քարտերով՝ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգում (այսուհետ` Էլեկտրոնային ԱԱՀ համակարգ) վճարումների ապահովման նպատակով ներդրված գործիքների միջոցով,
2) փոխանցումներ կարող են կատարել Հայաստանի Հանրապետության բանկերի կամ օտարերկրյա բանկերի միջոցով,
Միաժամանակ, ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը:
Կարծիքներ