Հարավային Կորեայում ուղղաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Կորեայի Հանրապետության առափնյա պահպանության Sikorsky S-92 ուղղաթիռը կործանվել է երկրի հարավում գտնվող Մարադո կղզու մոտ, անձնակազմի չորս անդամներից երկուսը զոհվել են, մեկը անհետ կորել է։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Վթարը տեղի է ունեցել հարավկորեական կղզուց մոտ 370 կմ հարավ-արևմուտք։ Yonhap-ի փոխանցմամբ՝ անձնակազմի վերջին անդամին փրկել է առափնյա պահպանության նավը։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը մասնակցել է նավի անձնակազմի փրկությանը, որի հետ կապը կորել է Թայվան կղզու մոտ գտնվող ջրերում, սակայն դրանից անմիջապես հետո անհայտ պատճառներով ընկել է ծովը։
Կարծիքներ