Ինդոնեզիան ակնկալում է պահպանել բոլոր երկրների համատեղ աշխատանքը G20 ձևաչափում

Ինդոնեզիան ակնկալում է պահպանել բոլոր երկրների համատեղ աշխատանքը G20 ձևաչափում

Ինդոնեզիան ակնկալում է, որ G20-ի բոլոր երկրները միասին աշխատեն տնտեսական խնդիրները լուծելու համար՝ առանց նոր խնդիրներ ստեղծելու։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս դիրքորոշումը Ջակարտայում հնչեցրել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թեյկու Ֆայզասիհը։

«Քսան խոշորագույն տնտեսությունները պետք է էականորեն քննարկեն ընթացիկ տնտեսական խնդիրները, այլ ոչ թե դառնան նոր մարտահրավերների աղբյուր»,- ուրբաթ օրը նրա խոսքերն է մեջբերում Kompas լրատվական պորտալը։

«Ինդոնեզիան, որպես նախագահ, կշարունակի ապահովել G20-ի օրակարգի անխափան գործունեությունն այս տարի»,- ասել է նա։ Դիվանագետը նաև նշել է, որ Ջակարտան դեռևս ակնկալում է բոլոր անդամ երկրների ներկայությունը նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովին նախորդող իրադարձություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում