Հայաստանի հավաքականը սկսում է պատրաստվել Եվրո-2022-ի ընտրական փուլին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Եվրո-2022-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի մեկնարկային խաղերում Հայաստանի թիմը հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, իսկ փետրվարի 3-ին Երևանում կընդունի Ֆրանսիայի հավաքականին։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Էմին Ղարաբեքյանս - «Մոբելկարիմի» (Իրան)
Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան)
Արթուր Մելքոնյան - «Ստոլիցա» (Բելառուս)
Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա)
Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Ջոնաթան Բրունո Սանտիագո - «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»
Նիկիտա Խրոմիխ - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Ֆոտո՝ ՀՖՖ
Կարծիքներ