Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 21 152 դեպք են հայտնաբերել
Ռուսաստանում կորոնավիուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 21 152-ով. դա նվազագույնն Է նոյեմբերի 18-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 633 952-ի, հունվարի 20-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով՝ նոր դեպքերի աճը կազմել Է 0,6 տոկոս:
Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 25 290-ով: Ընդամենն արդեն բուժվել Է 3 027 316 մարդ: Ապաքինվածների ընդհանուր բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 83,3 տոկոսը:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 597-ով՝ մեկ օր առաջվա 586-ի դիմաց, դա առավելագույնն Է տարեսկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 67 220 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 1,85 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ