Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. «Շիրակը» հաղթել է ԲԿՄԱ-ին, «Նոան»` «Ալաշկերտին»

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. «Շիրակը» հաղթել է ԲԿՄԱ-ին, «Նոան»` «Ալաշկերտին»

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԲԿՄԱ-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում հյուրընկալեց Գյումրու «Շիրակ»-ին: Գյումրու թիմին հաջողվեց հաջողություն նժարն իր կողմը թեքել միայն հանդիպման ավելացված րոպեին:

ԲԿՄԱ-«Շիրակ»` 0:1:

Ավելի վաղ կայացած խաղում «Նոա»-ն անակնկալ հաղթանակ տոնեց «Ալաշկերտ»-ի նկատմամբ: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը զիջեց 2:3 հաշվով: «Նոա»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Հայկ Ղևոնդյանը, Գուդնյուզ Իգբոկվեն և     Լևոն Վարդանյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Այժմ մրցաշարային աղյուսակում «Շիրակ»-ը 7-րդն է, «Նոա»-ն մնում է վերջին տեղում, «Ալաշկերտ»-ը երրորդն է, իսկ ԲԿՄԱ-ն նախավերջինն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում