Մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը

Մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը։

Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում