Հնդկաստանում թույլատրել են «Սպուտնիկ Լայթ»-ի շտապ օգտագործումը

Հնդկաստանում թույլատրել են «Սպուտնիկ Լայթ»-ի շտապ օգտագործումը

Ռուսաստանյան «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը իններորդն Է դարձել, որը Հնդկաստանում թույլտվություն Է ստացել անհետաձգելի օգտագործման համար: Այդ մասին հայտնել Է առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան:

Նախօրյակին այդ պատվաստանյութի՝ Հնդկաստանում գրանցելու մասին հայտարարել Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: «Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկողը թույլատրել Է երկրում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի անհետաձգելի օգտագործումը: Սա COVID-19-ի դեմ իններորդ պատվաստանյութն Է երկրում:

Սա Էլ ավելի Է ամրացնում համավարակի դեմ ազգի կոլեկտիվ պայքարը»,-նախարարը գրել Է Twitter-ում:

Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղում Է մնում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել Է համավարակը, ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 42,2 միլիոնը, ապաքինվել Է ավելի քան 40 միլիոն, մահացել Է 502 հազար քաղաքացի:

Ավելի վաղ Հնդկաստանում հավանություն Էին տվել Corbevax, Covaxin եւ ZyCoV-D հայրենական պատվաստանյութերի, Covishield անվանումը կրող AstraZeneca պատվաստանյութի կիրառմանը, ռուսաստանյան Սպուտնիկ V» պատրաստուկին, ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութին եւ միաբաղադրիչ Johnson & Johnson`s պատվաստանյութին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում