Սարավանի մոտ ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Սարավանի մոտ ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

 Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 9-ին, ժամը 13։28-ին ահազանգ է ստացել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 171-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1961 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը․ կան տուժածներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1961 թ.) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում