Վթարի է ենթարկվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Վթարի է ենթարկվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը՝ Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:

Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ աղբյուրի, նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է և նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորն է եղել և բախվել է «Mercedes»-ի հետնամասին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում