Հայտնի դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին
Աշխարհահռչակ հույն դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը որոշել է համերգի համար ստացած հոնորարը փոխանցել Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հայերի ասամբլեան։
«Ալֆրեդ Շնիտկե. երգչախմբերի համար համերգ միջնադարի հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու բանաստեղծությունների հիման վրա» անունով Մոսկվայում կայացած համերգը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ, և դիրիժորը որոշում է կայացրել միանալ մարդասիրական ակցիային:
«Համայն հայության անունից Հայերի ասամբլեան խորին երախտագիտություն է հայտնում Թեոդոր Կուրենտզիսին և երգչախմբին` համերաշխություն ու աջակցություն ցուցաբերելու համար»,– նշված է միության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ