Կիեւը մտադիր է քառյակի բանակցություններում բարձրացնել ձերբակալվածների ազատ արձակման հարցը

Կիեւը մտադիր է քառյակի բանակցություններում բարձրացնել ձերբակալվածների ազատ արձակման հարցը

Նորմանդյան ձևաչափի երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա) ղեկավարների քաղաքական խորհրդականների բանակցություններում ուկրաինական կողմը կբարձրացնի ձերբակալվածների ազատ արձակման և Դոնբասում մուտքի և ելքի անցակետերի բացման հարցը։ Այդ մասին չորեքշաբթի օրը ուկրաինական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Պետության ղեկավարի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչներն անպայման կբարձրացնեն կալանավորների փոխադարձ ազատ արձակման գործընթացն ապաշրջափակելու և սահմանազատման գծում անցակետ բացելու հարցը»,- հայտնել են գրասենյակի մամուլի ծառայությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում