Ֆինլանդիան պահպանում է ՆԱՏՕ-ի անդամակցության հայցի հնարավորությունը

Ֆինլանդիան պահպանում է ՆԱՏՕ-ի անդամակցության հայցի հնարավորությունը

Ֆինլանդիան պահպանում է ՆԱՏՕ-ի անդամակցության հայցի հնարավորությունը: Այս մասին РИА Новости-ն հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն:
 

«Ինչպես նշվում է Ֆինլանդիայի կառավարության արտաքին և անվտանգության քաղաքականության զեկույցում, որը հրապարակվել է 2020 թվականի աշնանը, Ֆինլանդիայի արտաքին, անվտանգության և պաշտպանական քաղաքականությունը հիմնված է ազգային պլանում մանևրելու և ընտրության տեղ ապահովելու վրա: Ելնելով դրանից՝ մենք պահպանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայցի հնարավորությունը»,- ասել է նա։

 

Նա Նշել է, որ որոշումներ կայացնելիս միշտ դիտարկվում է իրական իրավիճակը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում անվտանգության ոլորտում միջազգային համատեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում