Գյումրիի բնակիչը դանակահարել է 24-ամյա համաքաղաքացուն
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 17-ին, ժամը 00.51-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել գյումրեցի 24-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 00.30-ի սահմաններում Պարույր Սեւակի փողոցի եկեղեցու հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել է 27-ամյա համաքաղաքացին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մուշի բաժին եւ խոստովանել, որ մարմնական վնասվածքը պատճառել է ինքը, նաեւ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
27-ամյա երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ