Հնդկաստանում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Վեց մարդ զոհվել է, ևս վեցը վիրավորվել երկրի արևելքում գտնվող Բիհար նահանգի լապշայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հղումով։
Մուզաֆարպուր թաղամասում գտնվող ձեռնարկությունում պայթել է ջրի ջեռուցման կաթսա։ Պայթյունը լսվել է գործարանից մեկ կիլոմետր շառավղով։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները։
Կարծիքներ