43-ամյա տղամարդն Էջմիածնում վրաերթի է ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում

 43-ամյա տղամարդն Էջմիածնում վրաերթի է ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում

Արմավիրում վրաերթի է ենթարկվել 43-ամյա մի տղամարդ, բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Գրում է shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան. ժամը 21:00-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրամվա (հարցականով), ծոծորակի շրջանի գեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Պ.-ն է, որն ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վրաերթի է ենթարկվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում: Վրաերթը կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Սուրիկ Ա.-ին:

Նրա տան բակում հայտնաբերվել է ՌԱՖ մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Կասկածյալը եղել է ոչ սթափ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում