Իսրայելը կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռների արձակման
Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ, որտեղից 4 հրթիռ է արձակվել հրեական պետության վրա, հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով The Times of Israel պարբերականին։
Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հրետանային կրակ են վարել Լիբանանի միանգամից մի քանի թիրախների ուղղությամբ։
Իր հերթին The Jerusalem Post-ը հայտնել է, որ Լիբանանից արձակված հրթիռներից մեկը խոցվել է, մեկն ընկել է բաց տարածքում, մյուս երկուսը՝ ծովում։ Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին, միացել են օդային տագնապի ազդանշանները։
Այս միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտության ֆոնին։ Վերջին 10 օրերի ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հազարավոր հրթիռներ են արձակվել։ Իսրայելն էլ իր հերթին ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին։ Երկու կողմերից էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Կարծիքներ