Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Փետրվարի 19-ին Արցախում կատարվել  է 26 թեստավորում, որի արդյունքում գրանցվել էկորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ, Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2928 քաղաքացու հետազոտություն, որից  500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում հաստատվել  է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք: Կատարվել է 20.376 թեստավորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում