ԱՄՆ-ը գոհ Է ռազմավարական կայունության շուրջ ՌԴ-ի հետ երկխոսության ընթացքից. Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ի վարչակազմը գոհ Է այն բանից, թե ինչպես Է անցնում ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը եւ հույս ունի, որ կկարողանա ապագայում նման գործընթաց սկսել Չինաստանի հետ: Այդ մասին հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն ենք անցկացնում: Այն կառուցողական Է եւ օգտակար»,-ասել Է նա՝ հանդես գալով նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Փրայսը նաեւ հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա նման երկխոսություն սկսել Չինաստանի հետ:
Ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսության պայմանավորվածությունը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի միջեւ ձեռք Է բերվել ժնեւյան հանդիպման ժամանակ, որը տեղի Է ունեցել հուլիսի 16-ին: Այդ ժամանակից ի վեր անցկացվել Է ռազմավարական կայունության եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ խորհրդակցությունների երկու փուլ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ