Ճապոնիայի նախարարների կաբինետի նորացված կազմը կհայտարարեն նոյեմբերի 10-ին. Kyodo
Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որտեղ տեղի կունենա երկրի նոր վարչապետի համար քվեարկությունը, կգումարվի նոյեմբերի 10-ին: Այդ նույն օրը կհայտարարեն կառավարության նորացված կազմը, որտեղ կփոխվի արտգործնախարարության ղեկավարը:
Ինչպես հաղորդել Է Kyodo գործակալությունը, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն նոյեմբերի 5-ին հանդիպել Է խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ եւ նրանց տեղեկացրել առաջիկա չորեքշաբթի օրը նստաշրջան հրավիրելու՝ կառավարող Լիբերալ-դեմորատական կուսակցության (ԼԴԿ) եւ «Կոմեյտո» կուսակցության կազմով կոալիցիայի ցանկության մասին: Այդ հարցի շուրջը կառավարող կոալիցիայի դիրքորոշումը վճռական Է:
Ֆումիո Կիսիդան պաշտոնապես կվերընտրվի Ճապոնիայի վարչապետ: Այդ նույն օրը կհաստատվի նոր կառավարության կազմը, որտեղ, ինչպես սպասվում Է, կփոխվի արտաքին գործերի նախարարը՝ նոյեմբերի 4-ին Տոսիմցու Մոտեգիի կողմից ԼԴԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելուց հետո: Առայժմ ԱԳՆ-ի ղեկավարի պարտականությունները կատարում Է վարչապետ Կիսիդան: Թափուր պաշտոնի առավել հավանական հավակնորդ Է համարվում պաշտպանության նախկին նախարար Յոսիմասա Հայասին:
Հոկտեմբերի 31-ին Ճապոնիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: ԼԴԿ-ն կարողացել Է պահպանել բացարձակ մեծամասնությունն ստորին պալատում՝ ստանալով 465 տեղից 261-ը: Դա 15-ով քիչ Է, քան 2017 թվականի նախորդ ընտրությունների արդյունքներով: «Կոմեյտոյի» անդամներն զբաղերել են 32 աթոռ՝ ամրապնդելով իրեց դիրքերը երեք մանդատով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ