Ռուսաստանում հինգերորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսից մահացության ավելի քան 900 դեպք
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվն ավելացել է 962-ով՝ նախորդ օրվա 968-ի դիմաց, հասնելով 216,415-ի, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:
Այսպիսով, ՌԴ-ում հինգերորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսից օրական ավելի քան 900 մահվան դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 28,647-ով: Վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչև 7,775,365 -ով: Հարաբերական առումով աճը կազմել է 0,37%: Մասնավորապես, օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է 2822 վարակված, Սամարայի մարզում ՝ 687, Նիժնի Նովգորոդի մարզում ՝ 641, Վորոնեժի մարզում ՝ 630, Բաշկորտոստան հանրապետությունում ՝ 619: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 700 831 մարդ:
Իրավիճակը Մոսկվայում
Մոսկվայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4,610-ով՝ նախորդ օրվա 6,001-ի դիմաց՝ հասնելով 1,678,675 դեպքի:
Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0.28%:
Մոսկվայում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 72 -ով՝ հասնելով 29,667-ի, հետևում է շտաբի հաղորդագրությունից:
Մայրաքաղաքում ապաքինվածների թիվն ավելացել է 2,177-ով ՝ հասնելով 1,511,856 -ի (բոլոր վարակվածների 90,1% -ը): Այժմ քաղաքում, ըստ շտաբի, հիվանդ է 137,152 մարդ, ինչը առավելագույնն է հուլիսի 22-ից ի վեր:
Կարծիքներ